Breadcrumb

Աշխատանք Սանտենում

Ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագան

Սանտենը ձգտում է պաշտպանել տեսողության թանկարժեք պարգևը և այժմ մենք ներդրումներ ենք կատարում տարածաշրջանում առաջատար ակնաբուժական ընկերությունը դառնալու համար: Վերջին քսան տարիների ընթացքում մենք ստեղծել ենք ներկայություն Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 50 շուկաներում, և մենք փնտրում ենք հավակնոտ, նվիրված մարդկանց, որոնք կօգնեն մեզ ավելի լավ արդյունքներ առաջարկել ավելի շատ հիվանդների: Եթե Դուք համապատասխանում եք այդ նկարագրությանը, ապա մենք  կցանկանայինք ձեզ հետ խոսել:

Սա մեզ համար հետաքրքիր ժամանակաշրջան է, և մենք ուզում ենք, որ բացառիկ մարդիկ լինեն դրա մի մասը: Ավելին. մենք ոչ միայն ուզում ենք, որ Դուք լինեք դրա մի մասը, այլ ուզում ենք, որ Ձեր տաղանդը խթանի մեր աճը և աճի մեզ հետ: Քանի որ հենց մեր աշխատակիցներն են, որ իրականություն են դարձնում մեր տեսլականը. նրանց նվիրվածությունը, ստեղծագործական ունակությունն ու փորձն են, որ ամեն օր փոփոխություն են մտցնում հիվանդների կյանքում:

Եթե Ձեզ մոտիվացնում են նոր հնարավորությունները, եթե պատրաստ եք նոր մարտահրավերների, և եթե հավատում եք պատասխանատու կերպով գործունեություն ծավալելուն, ինչպես նաև Ձեր արժեքներին հավատարիմ մնալուն, ապա կարող եք լինել կատարյալ թեկնածու Սանտենում որևէ հաստիքի համար:

Մեր աշխատակիցները ունեն հետաքրքիր, միաժամանակ մարտահրավեր պարունակող հնարավորություններ, որոնք օգնում են ընդլայնել իրենց հայացքները և արագացնել իրենց կարիերայի աճը: Բիզնեսում առկա բազմազան դերերի և փորձառությունների շնորհիվ մենք օգնում ենք մեր թիմերին զարգացնել իրենց կարողությունները և օգտագործել իրենց ներուժը համագործակցային և աջակցող միջավայրում: